Рубрика: Քաղաքագիտ. և սոց. հիմունք.

Հարցաթերթիկի վերլուծություն

Հարցաթերթիկ

Թեման՝ Covid-19

Հարցաթերթիկը կազմել են՝ Օկսանա Հարությունյանը, Լուսինե Եսայանը, Անահիտ Գաբրիելյանը և Վլադիմիր Կարոյանը:

Հարցաթեթրիկին մասնակցել են 224 մարդ, որից 76,8%-ը աղջիկ է, իսկ 23,2%-ը տղա:

Տարիքային խմբերն են՝

Մինչև 12(7,9%), 12-17(37,5%), 17-24(11,2%), 25-35(21,4%), 36-40(17%), 40-46(3,8%), 66(0,4%), 67(0,4%):

Նրանց զբաղվածությունն է՝

31,3%-Ուսանող, 22,3%-Աշակերտ, 15,2%-Պետական հաստատության աշխատող, 10,7%-Տնային տնտեսուհի, 0,9%-Թոշակառու, 0,9%-Գործազուրկ, 6,3%-Անհատ ձեռներեց, 0,9%-Զինծառայող, 0,9%-Բանկի աշխատակից, 0,9%-միջազգային կազմակերպության աշխատող, 0,9%-Ծնող, 1,3%-Աշխատող, 0,4%-Ֆիզ արձակուրդում գտնվող մայրիկ, 0,4%-Ուսուցիչ, 0,4%-Աշխատակից, 0,4%-Մասնավոր ոլորտում աշխատող, 0,4%-մասնավոր սեկտոր, 1,2%-Բուժ. աշխատող, 0,4%-դասավանդող, 0,4%-արծաթագործ, 0,4%-Դասախոս, 0,4%-Ատամնաբույժ, 0,4%-Երեխայի խնամքի արձկուրդում գտնվող մայրիկ, 0,4%-Ս.Պ.Ը. աշխատակից, 0,4%-Այլ, 0,4%-Մոդերատոր, 0,4%-Բանկային համակարգ:

Արդյո՞ք դուք հավատում եք Covid-19-ին: Այս հարցին մարդկանց 83,5%-ը պատասխանել է այո, 7,6%-ը ոչ, 7,6%-ը հրաժարվելա պատասխանել, 0,4%-ը Վարակը կա, բայց թե ինչ նպատակով է դա կարևորը, 0,4%-ը չգիտեմ:

Դուք հավատում եք Covid-19-ի հաստատման թվերին մեր երկրում: Այս հարցին մարդկանց 37,5%-ը պատախանել է այո, 49,6%-ը ոչ, 5,9%-ը հրաժարվելա պատասխանելուց, 0,9%-ը հավատում եմ, որ նշվում է հոսպիտալացվածների թիվը, բայց վստահ եմ, որ իրական պատկերը դա չէ, քանի որ շատերը բուժում ստանում են տանը, առանց իրենց մասին հայտնելու, 0,9%-ը ավելի շատեն, քանի որ շատերը թեստ չեն անում, 0,4%-ը կարծում են, որ չափազանցված են, 0,4%-ը բազմապատկում եմ 4-ով, 0,4%-ը կարծում է, որ ավելի մեծ մաշտաբի անալիներ արվեր, քանակը դրական թվերի հաստատ ավելի բարձր կլիներ, 0,4%-ը կարծում է, որ մի փոքր ուռճացված են, 0,4%-ը այքան էլ չէ:

Պահպանում եք արդյո՞ք կանոնները: Այս հարցին մարդկանց 47,3%-ը պատասխանել է այո, 9,4%-ը ոչ, 42,9%-ը նայած ժամանակ, 0,4%-ը որոշ չափով:

Ձեր կարծիքով դիմակը օգնում է պաշտպանվել տարածված վիրուսից: Այս հարցին մարդկանց 26,8%-պատասխանել է այո, 21%-ը ոչ, 43,7%-ը ոչ այնքնան, 3,6%-ը դժվարացելա պատասխանել, իսկ մնացած մարդկանց կարծիքով դիմակը կարող է օգնել փակ տաարածքներում կամ, եթե դիմակը կրելու հետ միասին պահպանենք կանոները:

Արդյո՞ք Ձեր կարծիքով մարդը կարող է մահանալ COVID-19-ից: Այս հարցին մարդկանց 30,8%-ը պատասխանել է այո, 55,8%-ը այո, եթե կան զուգորդվող հիվանդություններ, 1,8%-ը ոչ, 5,4%-ը ոչ, եթե չկան զուգորդվող հիվանդություններ, 0,4%-ը այո, եթե օրգանիզմը թույլ է և ունի թոքերի հետ խնդիր, 5,4%-ը դժվարանում եմ պատասխանել, իսկ 0,4%-ը մահանում են, ցավոք սրտի:

Եթե Ձեր տանը կան մեծահասակներ արդյո՞ք ավելի զգուշ և ճշտորեն եք հետևում կանոններին: Այս հարցին մարդկանց 54,5%-պատասխանել է այո, 8,9%-ը ոչ, 33,9%-ը տանը չկան մեծահասակեր, 0,4%-ը փորձում են,իսկ մնացած մարդկան կարծիքով միևնույն է տանը կան մեծահասակներ կան, թե ոչ:

Ըստ Ձեզ ճիշտ է արդյո՞ք, որ փակվում են բոլոր ուսումնական հաստատությունները, իսկ աշխատավայրերը չեն փակվում: Այս հարցին մարդկանց 44,6%-ը պատասխանել է այս, քանի որ մարդկանց հարկավոր է ապրուստի միջոց, 44,6%-ը ոչ, քանի որ փակվում են ուսումնական հաստատություներ, պետք է փակվի բոլոր աշխատավայրերը, որպեսզի վերանան վիրուսը, 0,9%-ը իսկզբանե պետք էր գնալ տոտլա ու շատ խիստ լոկդաունի հիմա արդեն ինքնանպատակ է ստացվում աշխատանքի գնալ, բայց դասերը կիսել, 0,9%-ը դժվարանում է պատասխանել, մնացած մարդկան կարծիքով պետք է փակվի երկուսն էլ կամ չփակվեն և կան տարբեր պատասխաններ:

Արդյո՞ք վարակվել եք COVID-19 և ինչպիսի՞ պայմաներում: Այս հարցին մարդկանց 17%-ը պատասխանել է, որ չի վարակվել, 16,1%-ը դժվարանում է պատասխանել, 15,2%-պատահականորեն, 6,3%-ը հրաժարվելա պատասխանից, 8,5%-ը ըտանիքի անդամներից, 1,7%-ոչ, 18,5%-ը չեմ վարակվել, 2%-ը չգիտեմ, 0,4%-ը կարող է հիվանդացել եմ, բայց անկատ, 0,4%-կարող է վարակվել եմ,բայց չեմ ստուգվել, 0,4%-ը չեմ վարակվել կամ էլ վարակվել եմ չեմ զգացել։

Հեշտ եք տարել հիվանդությունը, թե ո՞չ: Այս հարցին մարդկանց 29,5%-ը պատասխանել է այո, 5,4%-ը ոչ, 4%-ը հրաժարվել պատասխանելուց, 59,3%-ը չեմ վարակվել COVID-19-ով, 1,6%-ը պատասխանել են, եթե եղել է COVID-19-ը, ապա տարել են սովորական կամ միջին, 0,4%-ը չգիտեմ:

Ինչ աշխտանիշներ ե՞ք ունեցել դուք կամ Ձեր հարազատները ովքե՞ր վարակվել են COVID-19: Այս հարցին մարդկանց 38,4%-ը բարձր ջերմություն, 21,4%-ը կոկորդի ցավ, 20,5%-ը թոքաբորբ, 24,6%-ը հազ, 14,3%-ը հարբուխ, 12,1%-ը փորացավ, 33,9%-ը գլխացավ, 27,6%-ը համի, հոտի կորուստ, 2,1%-ը գրեթ է բոլորը միասին, 0,9%-ը ծանոթներիցս լսելով, 15,9%-ը չի վարակվել, 1,2%-ը տեղյակ չեմ, 0,4%-ը չեմ կարող ասել, 0,4%-ը ընդհանուր թուլություն, 0,4%-ը սրտխառնոց, 2,8%-ը ոչ մի, 1,3%-ը չգիտեմ:

Այսպիսով տեսնում ենք, որ մարդկանց մեծամասնությունը հավատում է, մնացածը չի հավատում, շատերը նույնիսկ վարակվել են COVID-19-ով: Հարցաթերթիկը ցույց տվեց մեզ, թե ինչքանով են մարդիկ զգոն այսպիսի դեպքերում, ինչքանով են կրում դիմակ և արդյոք հավատում են դիմակի պաշտպանությանը: Սակայն տեսնելով վարակվածների և մահացությունների թիվը կարող ենք ասել, որ կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնները պետք է իրականացնենք բոլորս, որպեսզի կարողանանք հաղթանակով դուրս գալ այս դժվար իրավիճակից:

Оставьте комментарий