Рубрика: Ճամփորդություններ, Լուսանկարչություն

Ճամփորդություն դեպի Աշտարակ

Ճամփորդության վայրը՝ «2d քաղաք» լուսանկարչական-հետազոտական նախագծի շրջանակներում այցելություն Աշտարակ քաղաք

Նպատակը՝ ֆոտոռեպորտաժի պատրաստում Աշտարակ քաղաքի մասին։ Նկարահանումներ Քասախի կիրճում, Բագավան և Գիտավան թաղամասերում,  Աշտարակ քաղաքում

Մեկնումը՝ նոյեմբերի 21, ժամը 9։20-16։00
Մեկնում՝ մարզային երթուղով

Մասնակիցներ՝ Քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության ուսանողներ

  1. Միքայել Խուդավերդյան․ 1-ին կուրս
  2. Նարեկ Ավետիսյան․ 1-ին կուրս
  3. Դավիթ Սարկիսյան․ 2-րդ կուրս
  4. Քնարա Հովհաննիսյան․ 2-րդ կուրս
  5. Ջուլիա Ասրյան․ 3-րդ կուրս
  6. Սոֆի Առաքելյան․ 3-րդ կուրս
  7. Լիլիա Ղուլյան․ 4-րդ կուրս
  8. Անահիտ Գաբրիելյան․ 4-րդ կուրս

Նախորդ ճամփորդությունների մասին տեղեկատվություն, լուսաբանում։
Ֆոտոռեպորտաժ Գիտավանի մասին
Ֆոտոռեպորտաժ.Արաբկիր
Ֆոտոռեպորտաժ. Աջափնյակ
Ֆոտոռեպորտաժ.Կոմիտասի պողոտա
Ֆոտոռեպորտաժ.3-րդ մաս թաղամաս
Ֆոտոռեպորտաժ.Երևանյան թափառումներ
Ֆիզգոռոդոկը մեկ տարի անց

Ճամփորդության, նախագծային աշխատանքի ամփոփումը՝ TV MSKH-ում, Քոլեջի կայքում, ուսանողների բլոգներում

Рубрика: Ճամփորդություններ, Քաղաքագիտ. և սոց. հիմունք.

Այցելություն Ազգային գրադարան

07.05.2021-ին ժամը 10:20 քոլեջից շարժվեցինք դեպի Ազգային գրադարն: Մեզ հետ կար նաև գիտ: Նա մեզ պատմում և ցույց էր տալիս սրահի ամբողջ պատկերները, որը ամեն մի պատկեր ուներ իր պատմությունը: Շատ տպավորված էինք և մեզ շատ հետաքրքիր էր: Նաև այցելեցինք թվայնացման բաժին: Այդտեղ ցույց տվեցին, թե ինչպես են թվայնացնում գիրքը: Այսինքն ապառատի միջոցով ամբողջ գիրքը նկարում էին և տեղադրում կայք, որպեսզի ընթերցողը կարողանա էլէկտրոնային տարբերակով ընթերցի:

Рубрика: Ճամփորդություններ

Արատես

Արատես յուրաքանչյուր մարդ պետք է այցելի այդ վայրը, թեկուզ մեկ անգամ: Փերտվարի 14-ին ժամը 09:30 բոլորս հավաքվեցին Սուրբ Երրորդության եկեղեցու բակում: Մեկնելու էինք հենց այդտեղից: Դասավանդողներից մեզ հետ էին՝ կազմակերպիչ ընկեր Մարիամը և դասավանդող ընկեր Նելլին: Նաև մեզ հետ էին գեղարվեստի դասավանդողները և ուսանողները:

Երկրորդ անգամ էի այցելում, բայց այս անգամ պատրաստել ենք գեղեցիկ հոտավետ մոմեր տան համար, և պատրաստել ենք լյուստրա փայտից:

Առաջին օր՝

Տեղավորվեցինք, մաքրեցինք մեր ննջասենյակը, նախաճաշեցինք և անցանք մեր աշխատանքին: Պարանի հյուսեր էինք քանդում, դա մեզ պետք էր մեր պատրաստած մոմերի համար և լյուստրաի համար: Այնքան գեղեցիկ էին եղել: Դա արեցինք վերաջացրեցինք, նախաճաշեցինք և հանգստացանք: Այցելեցինք Զորաց եկեղեցի, մոմ վառեցինք:

Գիշերները մենք երեխաներով անցկացնում էինք միասին: Երաժշտություն էինք միացնում, պարում և ուրախանում էինք:

Առաջին գիշերը մենք չքնեցինք: Ընկեր Տիգրանի հետ բարձրացանք սար: Ժամը 6-ի կողմերն էր: Կրակ վառեցինք, նստեցինք արևածագը դիմավորելու:

Երկրորդ օր՝

Առավոտյան նախաճաշեցինք, հավաքեցինք մեր ննջասենյակները: Տղաները օգնում էին գեղարվեստի տղաներին: Բոլորս բարձրացանք սար, այն սարը որը մենք այդտեղ դիմավորել էինք արևածագը: Երեկոյան լաքապատեցինք փայտերը: Ես օգնեցի տղաներին որպեսզի շուտ ավարտեին:

Երրորդ օր՝

Նախաճաշեցինք, մաքրեցին բոլոր սենյակները: արդեն մեր լյուստրան պատրաստ էր և ընկեր Տիգրանի օգնությամբ կախեցինք սենյակներում: Այնքան գեղեցիկ էին եղել: Մեկնեցինք ժամը 14:30:

Ճիշտն ասած մենք չէինք ուզում գնաինք, որովհետև այնքան հավես էր այդտեղ անցնում: Մենք բոլորս իրար հետ էինք միշտ, ուրախանում էինք: Արատեսի շնորհիվ մտերմացանք, Հարազատներ էինք դարձել: Մի քանի լուսանկարներ՝

Рубрика: Ճամփորդություններ

Այցելություն; Կենտրոնական բանկի ցուցասրահ։

Փետրվարի 19֊ին քոլեջի ուսանողների հետ, այցելեցինք կենտրոնական բանկ։

Էքսկուրսավարը մեզ ցույց տվեց հին և նոր փողերը։ Պատմեց, երբ որ փողը չկար ինչպես էին նաև մարդիկ առևտուր անում։ Նաև ցույց տվեց, թե ինչպես կեղծ փողը տարբերել իսկականից։ Վերջում դիտեցինք մուլտֆիլմ փողի մասին և մոնիտորին ցույց տվեցին նրանց կայքը

IMG-80a5dc9af5873dd0a1c7415978244543-V

IMG-105afd8821e1d0ccdc6f8dc2c45304d0-V

 

 

20200219_104513

20200219_103225

IMG-77f818e9d4939e309e63fe9908601e33-VIMG-519b8ba980ca83fca5f734245245ecce-VIMG-5e4ae6b99878a7b76ee55b1a42b83f43-VIMG-4857c5d72195962ac2e6c2fcfcbf93ab-V

Рубрика: Ճամփորդություններ

Ծաղկաձոր

Ծաղկաձոր (Կեչառիս, Ծաղկոցաձոր, մինչև 1947 թ.՝ Դարաչիչակ), քաղաք ՀայաստանիԿոտայքի մարզում, (Կեչառիս, մինչև 1947-ը՝ Թեղենիսի արևելյան լանջին։ Կլիման մեղմ է, առողջարար։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1841 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում գյուղն ամառանոցավայր էր, ապա՝ ավան, 1958 թվականից՝ քաղաքատիպ ավան։

Ծաղկաձորի հենց անունը խոսում է գեղեցկության և քաղաքի բոլոր հրճվանքների մասին: Այն հայերենից թարգմանվում է որպես «ծաղիկների կիրճ»: Այս տարածքում հայտնաբերված արտեֆակտների համաձայն` Ծաղկաձորի տարածքը բնակեցված է եղել հին ժամանակներից: Այսօր այն ժամանակակից առողջարանային քաղաք է, որը հաճույք է պատճառում իր հյուրերին ամբողջ տարվա հիանալի կլիմայով: Բարձրակարգ հյուրանոցները, լեռնադահուկային հանգստավայրը, մաքուր օդը և գեղեցիկ բնական տեսարանները հանդիսանում են Ծաղկաձոր քաղաքում անցկացվող հանգստի ժամանակ բոլոր հաճույքների մի փոքր մասը: Տեղը սիրված է նաև պատմության սիրահարների շրջանում: Քրիստոնեական ճարտարապետության ամենահետաքրքիր հուշարձաններից մեկը Կեչառիսի վանական համալիրն է: Քաղաքում կարող եք գտնել գրեթե բոլոր տեսակի զվարճանքներ, որոնք ձեր ուղևորությունը կդարձնեն հարուստ և անմոռանալի:

Առաջին լեռնադահուկային ճոպանուղին
Թեղենիս լեռը
Կեչառիսի վանքային համալիր
Рубрика: Ճամփորդություններ

Ամանորյա ճամփորդություն դեպի Աշտարակ նախատոնական աշխատնք

Աշտարակ, Հայաստանի Արագածոտնի մարզի մարզկենտրոն։ Գտնվում է Քասախ գետի ափին, ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա, Արարատյան դաշտի և Արագածի լեռնազանգվածի կենտրոնում, Երևան մայրաքաղաքից 13 կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքը 2015 թ. դրությամբ ունեցել է 18 300 բնակիչ, բացառապես հայեր։ Հիմնականում ոռոգվում է Քասախի ջրերով։ Խմելու ջուրն ստացվում է Սաղմոսավանի, Նազրևանի, Շորշորի աղբյուրներից։ Քաղաքով են անցնում դեպի Գյումրի և Վանաձոր տանող մայրուղիները։ Աշտարակը ՀՀ օպտիկական արագագործ կապուղիների հիմնական հանգույցներից մեկն է։ Հստակորեն միմյանցից առանձնանում են Քասախի աջ ափին գտնվող բուն Աշտարակ, Մուղնի, Ձախ ափ, Գիտավան, Բագավան թաղամասերը։ Քասախի գեղատեսիլ կիրճը ծառայում է որպես հանգստի գոտի։ Քաղաքով են անցնում դեպի Գյումրի և Վանաձոր տանող մայրուղիները։

Читать далее «Ամանորյա ճամփորդություն դեպի Աշտարակ նախատոնական աշխատնք»

Рубрика: Ճամփորդություններ

Դեպի Բուժական

Հոկտեմբերի 29-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսանողները ճամփորդեցին դեպի, Բուժական։

Առավոտյան ժամը 9-ին սկսեցինք հավաքվել։ Ճամփորդություն մեկնեցինք Ընկեր Լիլիթի, Ընկեր Մարիամի և Ընկեր Նելլի հետ։

Ճանապարհը 38 կմ. էր։

Այցելեցինք 2 տաճար։

Ընկեր Լիլիթը մեզ պատմեց տաճարների մասի, նաև կարդացինք մի փոքրիկ հեքիաթ։

Рубрика: Ճամփորդություններ

Բուժական

Բուժական, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 34 կմ հարավ-արևմուտք, Ծաղկունյաց լեռների հարավային լանջին։

Բնակչություն

Նախնիների մի մասը 1829 թ.-ից սկսած այստեղ են Թեղենյաց համալիր.JPGգաղթել Բիթլիսից, Արծափից, Ալաշկերտից, Մուշից, Սասունից, ինչպես նաև Խոյից , խլաթից և Սալմաստից։

Աշխարհագրություն

Բուժականը տարածվել է Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային վերջավորության պռնկին, Արա լեռան հանդիման։ Երեք կողմից անտառապատ, ծաղկափթիթ լեռ

Բուժական (Հայաստան)

ներ ու բլրաշարքեր են, իսկ դիմացը ծավալվում է Արարատյան դաշտի Մասիսների գագաթներով։

Բուժականի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1831 1873 1922 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 72 268 384 1190 1008 1298 1201 1724 1763

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[

Բուժականից 3 կմ հյուսիս՝ անտառում գտնվում է «Թեղենյաց» վանքի համալիրը (7-15 դարեր)։ 7 դար «Կաթողիկե» և 10 դար եկեղեցիները, արևելյան կողմում՝ «Թեղենիս» գյուղատեղին (7 դար) իր 7 դարի եկեղեցիով։

Պատմական ակնարկ

Սովետական կարգերից առաջ Բաբաքշին (Բուժական) թուրքաբնակ էր։ Թուրքեր էին ապրում նաև նրա շրջակա գյուղերում, որոնց անուններն են միայն հիմա մնացել որպես Բուժականի հանդամասեր՝ Քյալաշքյանդ, Յուղաբլու, Սուսլի, Քիրաշլի, Ահմադխան և այլն։ Սա Նիգ գավառի ամենածաղկուն մասն էր՝ իր հռչակավոր վանքերով։ Բուժականից երկու-երեք կիլոմետր հյուսիս, լեռնալանջի անտառում մինչև հիմա էլ մնում է Թեղենյանց հազարամյա վանքը։ Պատերն ու գմբեթը կիսաքանդ են, բայց կանգուն մնացած սյուներն ու խոյակները ցույց են տալիս նրա վաղեմի փառքը։

Рубрика: Ճամփորդություններ

Դեպի Մեղրի

Սեպտեմբերի 20-ին Մխիտար Սեբաստացի կրթահամալիրը ճամփորդության գնաց դեպի Մեղրի: Ճամբորդությունը սկսեցինք Սբ Երորդության եկեղեցուց:

Ճանապարհը տևեց մոտակա 8 ժամ:

Մեզ դիմավորեց Խաչաց տան տերը՝ Շահանեն: Մնացինք այնտեղ 3 օր: Տունը ինչպես թանգարան լիներ: Շատ գեղեցիկ էր Մեղրի քաղաքը: 1 օրը տեշավորվեցինք և ընթրեցինք: Զրուցեցինք Շահանեի հետ, պատմեց տան մասին նաև իր ընտանիքի մասին:

2 օրը այցելեցինք Հովհաննեհս (Սարգիս) եկեգեցին: Այնուհետև գնացինք Սբ Ստեփանոս եկեղեցին: Այնտեղի Քահանան մեզ պատմեց եկեղեցու մասին:

Նաև այցելեցինք Արաքս գետ:

Արաքս գետ

Նաև այցելեցինք Շվանի ձոր գյուղ, մեղզ դիմավորեցիին գյուղի դպրոցի տնօրենը և իր աշակերտները: Ցույց տվեցին նրանք դպրոցը: Զբոսնեցինք, տեսանք հին կառուցած տները և նաև այցելեցինք եկեղեցի:

Եկեղեցի՝ Սբ Մարիամ Աստվածածին

Դպրոցը

Երորրդ օրը գնացինք Լիճք գյուղ: Գնացինք անտառ և տեսանք այնտեղի ջրվեժները:

Ինձ շատ դուր եկավ Մեղրի քաղաքը: Մեծ հաճույքով կմնաի այդտեղ: