Рубрика: Հաշվետվություն, Հունվարյան ստուցատես, Նախագծային հունվար, Դիջիթեք2022

Հունվարյան ամփոփում

Ձմռան հրաշք ամիս, որովհետև սեբաստացիների մոտ մի ամբողջ ամիս նախագծային և ճամփորդական ամիս է: Այս տարվա մեր 4 ճամփորդությունները՝

  • Սևաբերդ
  • Ջրվեժի արգելոԱձց
  • Գեղասահքի դպրոց
  • Լեռնանիստ

Ճամփորդություն՝

Այս տարի ես այցելեցի Գեղասահքի դպրոց: Ես հիմնականում շատ եմ ճամփորդում, բայց իմ գրաֆիկը շատ մեծ էր և ես կարողացա այցելել միայն Գեղասահքի դպրոց: Այցելել եմ 2 անգամ: Պատումը կարող եք կարդալ այս հղումներով՝

ԴիջիԹեք՝ (Սովորող սովորեղնող)

ԴիջիԹեքյան օրերը շատ հետաքրքիր էին: Ես հնարավորություն ունեցա երեխաներին սովորեցնել այն ինչ ես գիտեի: Ես աշակերտներին սովորեցրել եմ՝Adobe Premiere Pro ծրագիրը:

Երեխաների մոտ խնդիրներ էր առաջանում ծրագիրը ինչպես ներբեռնեն: Բազմիցս օգնելուց հետո որոշ երեխաների մոտ չստացվեց ներբեռնել ծրագիրը: Բայց դա իրենց չէր խանգառում սովորել: Նրանք շատ հետաքրքրված էին այդ ծրագրով, որոշել էին սովորել, որպեսզի դառնան բլոգեռ, իսկ բլոգեռը պետք է իմանա, թե ինչպես մոնտաժի իր հոլովակներ, որպեսզի ավելի հետաքրքիր լինի դիտողի համար: Նախագիծը կարող եք դիտել այս հղումով՝ Հունվարյան Դիջիթեք 2022:

Ամփոփում՝

Կարծիք՝

Հունվարյան ամիսը շատ հետաքրքիր էր մեզ բոլորիս համար: Նաև այն մարդկանց ովքեր սովորողներին սովորեցնում էին այն ամենը ինչ իրենք գիտեն: Նաև մենք ձեռք ենք բերել հետաքրխիր գիտելիքներ: Իմ կարծիքով, բոլոր կրթական հաստատություններում պետք է լինի նմանատիպ նախագծեր, որպեսզի սովորողը սիրով և հաճույքով այցելի դպրոց(քոլեջ)ձ

Рубрика: Հունվարյան ստուցատես, Ձմեռային մարզական ստուգատես, Նախագծային հունվար, Դիջիթեք2022

Կրկրին Սառույցի վրա

Հրաշալի օր, հրաշալի ընկերների հետ: Շատ հավես անցավ մեր այսօրվա օրը: Երբ ընկնում էի շատ էի ծիծաղում, բայց ընկնելը ինձ չէր խանգառում, որպեսզի ես չսահեի: Ոտքի էի կանգնում և շարունակում էի սահել:

Հիանալի զգացողություներ էին, հիանալի էմոցիա: Շնորհակալ եմ կրթահամալիրին, որ մեզ հնարավորություն եք տալիս սովորել այն ամենով ինչ երազում էինք:

Հիանալի օրվա, հիանալի նկարներ՝

Рубрика: Նախագծային հունվար, Դիջիթեք2022

Հունվարյան Դիջիթեք 2022

Смотреть исходное изображение
  • Նախագծի համակարգող՝ Անահիտ Գաբրիելյան 3-րդ կուրսի ուսանող

Նախագծի բնութագիր՝

  • Ծանոթանալ Adobe Premiere Pro Ծրագրին՝ ավագ դպրոցի աշակերտների հետ:

Նպատակ՝

  • Սովորել ճիշտ մոնտաժել տեսանյութերը, ձեռք բերել նոր գիտելիքներ:

Անհրաժեշտ իրեր՝

Համակարգիչ

Նախագծի ընթացք՝

  • Դաս 1՝ Ծանոթացում, Ծրագիրը նստեցնել սովորողների համակարգիչների մեջձ
  • Դաս 2՝ Ծանոթանալ ծրագրի հետ՝
    • Ինչպես բացել ծրագիրը,
    • ինչպես սկսել աշխատել,
    • Կտրել հոլովակ
    • Արագացնել, դանդաղեցնել
    • Իմանալ ճիշտ կադրեր օգտագործել
  • Դաս 3՝ Պատրաստի բերել հոլովակ, որպեսզի իրենց համար հեշտ լինի մշակել՝
    • Ծանոթանալ Video Effects բաժնի հետ:
    • Ծանոթանալ Video Transitions բաժնի հետ
    • Ավելացնել երաժշտություն, ձայնի հետ խաղալ:
    • Ըստ երաժշտության ռիթմի հավաքել հոլովակ:
  • Դաս 4՝ Աշխատել տեսանյութի լույսերի և գույների հետ:
    • Ծանոթանալ Audio Effects բաժնի հետ:
    • Ծանոթանալ Audio Transitions բաժնի հետ:
  • Դաս 5՝ Տեսնել սովորողների կատարած աշխատանքները:
    • Շտկել սխալները:
  • Դաս 6՝ Տեսնել սովորողների կատարած աշխատանքները:
    • Պատրաստած տեսանյութը պահպանել:

Ամփոփում՝