Рубрика: Ճամփորդություններ, Քաղաքագիտ. և սոց. հիմունք.

Այցելություն Ազգային գրադարան

07.05.2021-ին ժամը 10:20 քոլեջից շարժվեցինք դեպի Ազգային գրադարն: Մեզ հետ կար նաև գիտ: Նա մեզ պատմում և ցույց էր տալիս սրահի ամբողջ պատկերները, որը ամեն մի պատկեր ուներ իր պատմությունը: Շատ տպավորված էինք և մեզ շատ հետաքրքիր էր: Նաև այցելեցինք թվայնացման բաժին: Այդտեղ ցույց տվեցին, թե ինչպես են թվայնացնում գիրքը: Այսինքն ապառատի միջոցով ամբողջ գիրքը նկարում էին և տեղադրում կայք, որպեսզի ընթերցողը կարողանա էլէկտրոնային տարբերակով ընթերցի:

Рубрика: Հաղորդակցման հմտություններ, Քաղաքագիտ. և սոց. հիմունք.

Մասնագիտության ոլորտի կրթության նախագիծ

Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը։


Ես ընտրել եմ լուսանկարչական մասնագիտությունը։ Մանկուց սիրել եմ նկարել և զբաղվել եմ լուսանկարչությամբ, սիրողական։ Որոշեցի խորանամ և սովորեմ մասնագիտությունը։

Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:


Լուսանկարների դասընթացները առաջարկվում են քոլեջներում և համայնքային քոլեջներում, և լուսանկարիչները կարող են կառուցել իրենց հմտությունները յուրաքանչյուր դասարանում ՝ առանց ավարտելու:

Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք: Առանձնացնել ցանկ:
Ինչ որ ժուռնալներում։

  • Ստուդյայում
  • Ընդունել պատվերներ օրինակ՝ հարսանիք նկարել, ծնունդ, կնունք,
  • ֆոտոսեսյաներ

Աշխատաշուկայում՝ պահանջարկը:


Այս շրջանում լուսանկարչությունը ավելի շատ պահանջված է։ Ամեն մարդ ցանկանում է գեղեցիկ և որակով լուսանկարներ ունենալ։ Նաև լուսանկարի շնորհիվ կարող ես այնպիսի պատկեր ստանաս, որ մարդ չի տեսել դա։

Նվազագույն և առավելագույն վճարումները:

Ամեն լուսանկարիչի աշխատած գումարը տարբեր է։ Կախված է  իր աշխատանքից։ Լուսանկարիչներ կան հարսանիք նկարում են 200.000 դրամով կան մարդիկ ավելի քիչ կամ ավելի շատ գումարով են նկարահանում։ Ֆոտոսեսյաները դրսում ավելի էժան է։ Լուսանակրիչների մեծ մասը նկարում են 2000֊5000 դրամ։
Ստուդյաի աշխատանքը մի քիչ թանկ է։ Ստուդյայում ֆոտոսեսյան 10.000֊30.000 դրամ է(մոտավորապես)
Ժուռնալներում աշխատանքը կախված է հենց լուսանկարիչից և իր տնօրենից։ Եթե որակով լավ նկարներ են անում աշխատավարձը ավելի բարձր է լինում։ Մոտավորապես 100.000֊250.000 դրամ

Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:

Vivian Maier

Tina Modotti

Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:

_

Рубрика: Քաղաքագիտ. և սոց. հիմունք.

Հարցաթերթիկի վերլուծություն

Հարցաթերթիկ

Թեման՝ Covid-19

Հարցաթերթիկը կազմել են՝ Օկսանա Հարությունյանը, Լուսինե Եսայանը, Անահիտ Գաբրիելյանը և Վլադիմիր Կարոյանը:

Հարցաթեթրիկին մասնակցել են 224 մարդ, որից 76,8%-ը աղջիկ է, իսկ 23,2%-ը տղա:

Տարիքային խմբերն են՝

Մինչև 12(7,9%), 12-17(37,5%), 17-24(11,2%), 25-35(21,4%), 36-40(17%), 40-46(3,8%), 66(0,4%), 67(0,4%):

Читать далее «Հարցաթերթիկի վերլուծություն»
Рубрика: Քաղաքագիտ. և սոց. հիմունք.

Հարցաթերթիկ

Covid-19

Նշեք Ձեր տարիքը.

  • Մինչև 12
  • 12-17
  • 17-24
  • 25-35
  • 36-50

Նշեք Ձեր սեռը.

  • Արական
  • Իգական
  1. Արդյո՞ք դուք հավատում եք Covid-19-ին:
  • Այո
  • Ոչ

2. Դուք հավատում եք COVID-19-ի հաստատման թվերին մեր երկրում:

  • Այո
  • Ոչ

3. Պահպանում եք արդյո՞ք կանոները:

  • Այո
  • Ոչ

4. Ըստ Ձեզ արդյո՞ք ազդում է COVID-19-ը երեխաների վրա:

  • Այո
  • Ոչ

5. Ձեր կարծիքով դիմակը օգնում է պաշտպանվել տարածված վիրուսից:

  • Այո
  • Ոչ
  • Մի փոքր
  • Չգիտեմ

6. Արդյո՞ք Ձեր կարծիքով մարդը կարող է մահանալ COVID-19-ից:

  • Այո
  • Ոչ
  • Մի փոքր
  • Դժվարանում եմ պատասխանել
  • Չգիտեմ

7. Եթե Ձեր տանը կան մեծահասակներ արդյո՞ք ավելի զգուշ և ճշտորեն եք հետևում կանոներին:

  • Այո
  • Ոչ
  • Տանը չկան մեծահասակեր

8. Ըստ Ձեզ ճիշտ է արդյո՞ք, որ փակվում են բոլոր ուսումնական հաստատություները, իսկ աշխատավայրերը չեն փակվում:

  • Այո, քանի որ մարդկան հարկավոր է ապրուստի միջոց
  • Ոչ, քանի որ, եթե փակվում են ուսումնական հատատություները պետք է փակվի ամբողջ վայրորը, որպեսզի վերանա վիրուսը

Ձեր կարծիքը…

9. Արդյո՞ք վարակվել եք COVID-19: Իսկ, եթե վարակվել եք ի՞նչպիսի պայմաններում: Հեշտ եք տարել հիվանդությունը, թե՞ ոչ:

Ձեր պատասխանը…

10. Ինչ ախտանիշներ ե՞ք ունեցել դուք կամ Ձեր հարազատները ովքե՞ր վարակվել են COVID-19:

Ձեր պատասխանը…

Рубрика: Քաղաքագիտ. և սոց. հիմունք.

Սոցիալական հարցում

Սոցիոլոգիական հարցում, սոցիոլոգիական ինֆորմացիայի հավաքման մեթոդ, որի ընթացքում տեղի է ունենում փոխազդեցություն երկու անաձանց միջև՝ հարացազրուցավարի և հարցվողի։ Հարցումն այն միջոցն է, որի օգնությամբ հետազոտողը սոցիոլոգիական տեղեկատվություն է հավաքում հարցվողի վարքի շաժառիթների, արժեքային կողմնորոշումների, հիշողության, փաստերի և գիտելիքների վերաբերյալ։ Հարցման մեթոդի միջոցով հավաքված ինֆորմացիան սուբյեկտիվ է։

Սոցիոլոգիական հարցումը լինում է անմիջական և հեռակա։ Անմիջական հարցման ժամանակ հարցազրուցավարն ու հարցվողը անմիջականորեն շփվում են միմյանց հետ։ Դա կարող է լինել անկետավորման կամ հարցազրույցի միջոցով։ Հեռակա հարցման ժամանակ հարցվողն ու զրուցավարը չեն հանդիպում միմյանց։ Դա տեղի է ունենում փոստի միջոցով կամ հարցաթերթը տպագրված է լինում ԶԼՄ-ներում կամ մեկ այլ կերպ։ Հեռախոսային հարցումը հարցման կիսաանմիջական ձևն է։ Գոյություն ունի հեռակա հարցման տեսակ՝ փոստային հարցումը, որն օգտագործվում է զանգվածային հետազոտության ժամանակ, քանի որ ինֆորմացիայի ստացումը արագ և էժան է։ Բոլոր երկրներում կան փոստային ծառայություններ, որոնք ընդգրկում են տվյալ երկրի բոլոր բնակավայրերը։ Բայց փոստային հարցումն ունի թերություն՝ պատասխաների վերադարձելիությունը ցածր է՝ 25-30 %։

Սոցիոլոգիական հարցման փուլեր

Սոցիոլոգիական հարցումն իրականացվում է 3 փուլով՝

  • հոգեբանական հարմարման փուլ
  • հիմնական բովանդակության սպառման փուլ
  • հոգեբանական լարվածության թուլացման փուլ։
Рубрика: Քաղաքագիտ. և սոց. հիմունք.

Գործնական աշխատանք

  • Ես ուրախանում եմ, երբ կարողանում եմ հասնել իմ նպատակին:
  • Ես տխրում եմ, երբ քաղաքուն ինչ-որ տհաջ իրավիճակ է:
  • Երբ ես անհանգիստ եմ- Ինչ-որ առաջադրանք թերի եմ արել:
  • Երբ ես ուշանում եմ- Չեմ ուշանում փփորձում եմ ժամանակից շուտ տանից դուրս գալ և այլն
  • Ես զայրանում եմ: Չափից շատ եմ զայրանում, անգամ ամեն մի մանրուկի համար: Նաև անտեղի:

Դու ուրախանում ես, երբ…..
Դու տխրում ես, երբ….
Երբ դու անհանգիստ ես …..
Երբ դու ուշանում ես…. և այլն

Рубрика: Քաղաքագիտ. և սոց. հիմունք.

Դիտում Ինքնադիտում

Դիտման մեթոդը հետազոտության հնագույն մեթոդն է։ Դրա օգնությամբ կարելի է մարդու մասին լայն տեղեկություններ ստանալ։ Այն անփոխարինելի է այնտեղ, որտեղ մշակված չեն ստանդարտացված ընթացակարգեր։ Դիտման մեթոդը չափազանց մեծ նշանակություն ունի երեխաների հոգեբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար, քանի որ նրանք մեծ խնդիրներ են առանջնացնում փորձարարական հետազոտության ընթացքում։

Ինքնադիտում, սեփական ներհոգեկան վիճակները, գիտակցության ոլորտի բովանդակություններն ու գործողությունները դիտելու և ներքին ուշադրության միջոցով արտացոլելու երևույթը։ Ինքնադիտումը զարգանում է օնտոգենեզում, սկզբում ունենալով տարտամ և ոչ խոսքային, ապա՝ խոսքային, ավելի տարբերակված, հստակ, առարկայական և իմաստավորված բնույթ։ Առանձնացվում է երկու կողմ՝ ինտրոսպեկցիա (ներհայեցողություն) և օբյեկտիվ ինքնադիտում։ Ներհայեցողությունը միջնորդված օբյեկտիվ իմացություն է և ոչ սեփական սուբյեկտիվ վիճակների անմիջական կամ հետհայաց ռեֆլեքսիա, իսկ Ինքնադիտումը օբյեկտիվ աշխարհի և միաժամանակ ներհոգեկան վիճակների իմացության բարդ պրոցես։ Ինքնադիտում կարող է կատարել գիտակցական հոգեվիճակում գտնվող անձը։ Ինքնադիտման տվյալները չի կարելի ճշգրիտ և վերջնական համարել։ Ինքնադիտումը թույլ է տալիս վարկածներ, որոնք ստուգվում և լրացվում են այլ մեթոդներով (հատկապես էքսպերիմենտներով), վերլուծվում և մեկնաբանվում։ Օբյեկտիվ դիտման համար մատչելի վարքի ձևերը ներհոգեկան պրոցեսների ցուցանիշներ կամ դրսևորումներ են, որոնց մեկնաբանումը խորացնում է ներհոգեկան երևույթների իմացությունը՝ ոչ մի չափով չվերացնելով ներհայեցողությունից օգտվելու անհրաժեշտությունը։ Ինքնադիտման օբյեկտիվ բովանդակության առկայության շնորհիվ այդ մեխանիզմի միջոցով ստացված տվյալները (օրինակ՝ ձայնը, գույնը, ջերմության զգայությունները, զգայական ընկալումներն ընդհանրապես) օգտագործվում են նաև ֆիզիկա-քիմիական գիտություններում որպես մարմինների ներքին հատկություններն ուսումնասիրելու անհրաժեշտ տվյալներ։ Առանց ինքնադիտան հոգեկան պրոցեսների ուսումնասիրությունն անհնար է։

Ներհայեցողություն (ինտրոսպեկցիա), մարդու կողմից իր հոգեկան վիճակներին և մտքերի ընթացքին անմիջականորեն ուշադրությամբ հետևելու և արտացոլելու գործընթաց։ Ներհայեցողությունը ոչ միայն ուսումնասիրության ենթակա հոգեկան գործընթաց է, այլև հոգեբանական ուսումնասիրության մեթոդներից մեկը, քանի որ թույլ է տալիս ստանալ շատ կարևոր հոգեբանական փաստեր, որոնք այլ մեթոդների կիրառման դեպքում մնում են անմատչելի։

Ներհայեցողություն կատարելու ընդունակությունը օնտոգենեզում զարգանում է աստիճանաբար, կապված է ինքնագիտակցության զարգացման հետ և մեծ չափով պայմանավորում է անձի բարոյահոգեկան հասունացման հաջող ընթացքը։

Рубрика: Քաղաքագիտ. և սոց. հիմունք.

Գենդերային դեր

Գենդերային դերն այն «հասարակական սեռն» է, գործողություններն ու վարքագիծը, որոնցով դու հանդես ես գալիս հասարակության մեջ: Գենդերային դերը դրսևորվում է այն գործողություններով ու վարքով, որոնցով հասարակության մեջ հանդես է գալիս անհատը` ելնելով իր գենդերային ինքնությունից: Այն սեփական գենդերի արտահայտումն է տվյալ մշակույթում:

Գենդերային դերը մշակույթի կողմից սահմանված դիրքորոշումների, վարքագծի օրինաչափությունների և անձնային հատկանիշների ամբողջությունն է, որոնցով անհատն ապրում է որպես կարծրատիպորեն սահմանված առնական կամ կանացի սոցիալական դերերով:

Գենդերն, այլ խոսքերով, «հասարակական կամ սոցիալական սեռն է», որն ավելին է, քան կենսաբանական սեռը: Շատ մշակույթներում հասարակության սպասումները հետևյալն են` իգական սեռի անհատները պետք է իրենց գենդերով աղջիկ, հետագայում էլ կին լինեն, իսկ արական սեռի անհատները` տղա, հետո էլ` տղամարդ: Եթե կենսաբանական սեռն այն է, ինչով ծնվում ենք, ապա գենդերն այն է, ինչը ձեռք ենք բերում տվյալ մշակույթում` ելնելով սեփական կենսաբանական սեռից, սեռային ինքնությունից, նաև տվյալ մշակույթի վերաբերմունքից, կարծրատիպերից ու պահանջներից: Այսպիսով, գենդերը պարունակում է ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալական և մշակութային բաղկացուցիչներ:

Գենդերային ինքնությունն անհատի կողմից իր իսկ գենդերի ընկալումն է և անհատական փորձը, որը կարող է համապատասխանել կամ չհամապատասխանել ծննդյան ժամանակ տրված սեռին: Այն սոցիալական ինքնության կատեգորիա է և վերաբերում է անհատի նույնականացմանը որպես տղամարդ, կին կամ այլ գենդեր:

Рубрика: Քաղաքագիտ. և սոց. հիմունք.

Սոցիալական սեռ՝ գենդեր

Սեռ և գենդեր հասկացությունների միջև կա ընդհանրություն, սակայն կան շատ տարբերություններ: Երկու հասկացությունները վերաբերում են մարդկանց բնութագրող հատկանիշներին: Բայց սեռը բնորոշ է շատ կենդանիներին և բույսերին, իսկ գենդերը ոչ մի կապ չունի կենդանական և բուսական աշխարհի հետ, առավել ևս անշունչ առարկաների: Եվ այսպես, սեռը կենսաբանական հատկանիշ է: Բոլոր մարդիկ ծնվում են կենսաբանորեն տարբեր` արական կամ իգական սեռի, տղա կամ աղջիկ (շատ հազվադեպ հանդիպում են որոշ հիվանդություններ, երբ սեռը դժվար է տարբերակել): Իր հերթին գենդերը մարդու բնութագիրն է հասարակության տեսակետից, այսինքն` սոցիալական վիճակ է:

Սեռը  վերաբերում է կենսաբանական բնութագրերին, որոնք տարբերակում են կնոջը տղամարդուց:
Գենդերը  վերաբերում է սոցիալական դերերին, վարքագծին, գործունեության տեսակներին և այնպիսի բնութագրիչներին, որոնք վերագրվում են  տղամարդկանց և կանանց տվյալ հասարակությունում:

Երբ ասում են գենդերային, նկատի ունեն այն որակները կամ բնութագրերը, որոնք հասարակությունն է վերագրում յուրաքանչյուր սեռին: Մարդիկ ծնվում են արական կամ իգական սեռի, սակայն երեխան սովորում է լինել կին կամ տղամարդ դաստիարակման, հասարակության պահանջների և շրջապատող մարդկանց ազդեցության արդյունքում: