Рубрика: Հունվարյան ստուցատես

Ամանորյա, ավանդական ուտեստներ

Ավանդական ուտեստներ, որոնք աշխարհի տարբեր երկրներում ամանորյա սեղանից  անպակաս են - VAS Group

Ամանորի ավանդական հայկական խոհանոց. ուտել` ապրելու համար
Past.am | Ամանորյա հայկական ավանդական ուտեստներ
Հայկական խոհանոց - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Թիֆլիսում թխվող մարդակերպ հացերից մեկը «չիք» էր կոչվում, մյուսը` «էգ»: «Էգը» պահում էին ալյուրի մեջ, որպեսզի առատանար, իսկ «չիքը» գցում էին ջուրը, որպեսզի անցնող տարվա նման չքանար:

Ջավախքում Նոր տարվա առավոտյան նահապետական ընտանիքը հավաքվում էր, տան հայրն ու մայրը նստում էին օջախի գլուխը, մյուսներն ավագության կարգով մոտենում էին նրանց, համբուրում մեծահասակների ձեռքերը, շնորհավորում Ամանորը և ստանում վասիլներ` որպես նվեր:

Համշենում ընդունված էր, իրար շնորհավորելուց բացի, շնորհավորել գոմերին ու անասուններին, մթերանոցներին և մաղթել բախտ ու հաջողություն: Հունվարի 1-ին արգելվում էր ընկույզ կամ կաղին կոտրել, որպեսզի արորը չկոտրվեր: Հավատում էին նաև, որ Նոր տարվա առաջին 12 օրերի եղանակների նման պիտի անցնեին տարվա 12 ամիսները:

Ախալքալաքում Հունվարի 1-ի գիշերը երիտասարդները գնում էին գետ, ջրի մեջ լցնում ցորեն ու գարի և սրբազան ջուրը տուն բերում: Ամանորի սեղանի պարտադիր խմորեղեններից էր գաթան: Թխում էին կլոր, ձվաձև, եռանկյունի, քառակուսի գաթաներ: Դրանց վրա երբեմն հատուկ փոսիկներ էին անում, որոնց մեջ երեխաները թռչունների համար ցորենի հատիկներ էին լցնում և դնում տանիքներին:
Նոր տարվա կապակցությամբ պատրաստում էին տարբեր ձի խմորեղեններ՝ քսակների, հյուսքերի, կովի կրծքերի, կենդանու սմբակների, ցորենի հորերի և այլ պատկերներով։ Մարդիկ հավատում էին, որ դրանք կնպաստեն հարստանալուն, աղջիկների մազերի երկարելուն, կովերի կաթի և ցորենի առատությանը:

Համշենահայերը ավանդաբար յոթ տեսակի կերակուր էին եփում: Նրանց տոնական սեղանի ուտեստներից էին լոբեան, լախտը, բոնջրով ապուրը, պասուց ճաշը, քեստոնա դդումը, չիրը, դդմով խորոջը, պրասով հացը, բաղլոման՝ սաջի վրա եփած տափակ հացը, քարհացը, որը քարի մեջ էին եփում, փուռնիստը և այլն:

Նորնախինջևանցիները տարեհացը զարդարում էին ոչ միայն ընկույզով և չամիչով, այլև զանազան նկարներով: Ծիսական այդ հացը սկզբնական շրջանում կտրում էին Կաղանդի գիշերը, իսկ հետո՝ տնօրհնեքին: Թխում էին նաև հայտնի խալաջը, որը կլոր կամ կիսալուսնաձև, մեջը ծակ հաց էր:

Հին երևանցիների Ամանորի սեղանները լի էին պասային ուտեստի ավանդական տեսակներով՝ աղանձ, որը ձավարով, կանեփով, քունջութով ու չամիչով էր համեմված, պասուց տոլմա, ձկնեղեն և այլն։ Պասային ուտելիքների առկայությունը պայմանավորված էր նրանով, որ տոնը համընկնում էր շաբաթապահքի օրերի հետ։

Լոռիում ամեն տուն Ամանորի հաց պիտի թխեր՝ անկախ այն հանգամանքից կենցաղային կարիքները հոգալու համար բավարար քանակությամբ հաց ոնեին, թե՝ ոչ: Շատ էին պատրաստում փոքրիկ մարդակերպ հացեր, հաճախ դրանք համեմում էին քիշմիշով: Այդ հացերը հիմնականում հայտնի էին «ասիլ-բասիլ» անունով: Պատրաստում էին նաև «կլկալ» կամ «ղուլաճ» անունով թխվածքներ, որոնք իրենցից ներկայացնում էին կլոր, մեջտեղը ծակ բլիթներ: Վերջինս անցկացնում էին եզան կամ գոմշի եղջյուրների մեջտեղով, որպեսզի այդ տարի իրենց հորերում ցորենի առատություն լինի: Ծիսական հացը թխելիս խմորի վերջին երեք գնդերի վրա ցորենի, գարու և հաճարի նախշեր էին անում: Վերջիններս դնում էին թոնրի մեջ՝ մինչև որ թեժ կրակից ուռչեն: Դրանցից յուրաքանչյուրի փքվելու աստիճանից էլ գուշակում էին սպասվելիք բերքի առատության չափը:

Рубрика: Ֆիլմադարն, Ֆիլմեր

Ամանորյա Ֆիլմի դիտում

Поймать Санту (Santa Hunters)

Ամանորին շատ հետաքրքիր ֆիլմեր են ցույց տալիս: Քույրիկիս հետ նայել եմ շատ հետաքրքիր ֆիլմեր: Ամենասիրած ֆիլմե դա՝ «Поймать Санту» ֆիլմն է: Ամերիկական ֆիլմ է: Ֆիլմում կան 4 երեխաներ, որոնք շատ էին երազում տեսնել Ձմեռ պապիկին և նրանք սկսեցին դետեկտիվ հնարքներ անել նրան գտնելու և տեսնելու համար: Ֆիլմը հումորային է և շատ հետաքրքիր: Ֆիլմը կարող եք դիտել՝ այս հղումով: