Рубрика: Ճամփորդություններ

Բուժական

Բուժական, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 34 կմ հարավ-արևմուտք, Ծաղկունյաց լեռների հարավային լանջին։

Բնակչություն

Նախնիների մի մասը 1829 թ.-ից սկսած այստեղ են Թեղենյաց համալիր.JPGգաղթել Բիթլիսից, Արծափից, Ալաշկերտից, Մուշից, Սասունից, ինչպես նաև Խոյից , խլաթից և Սալմաստից։

Աշխարհագրություն

Բուժականը տարածվել է Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային վերջավորության պռնկին, Արա լեռան հանդիման։ Երեք կողմից անտառապատ, ծաղկափթիթ լեռ

Բուժական (Հայաստան)

ներ ու բլրաշարքեր են, իսկ դիմացը ծավալվում է Արարատյան դաշտի Մասիսների գագաթներով։

Բուժականի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1831 1873 1922 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 72 268 384 1190 1008 1298 1201 1724 1763

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[

Բուժականից 3 կմ հյուսիս՝ անտառում գտնվում է «Թեղենյաց» վանքի համալիրը (7-15 դարեր)։ 7 դար «Կաթողիկե» և 10 դար եկեղեցիները, արևելյան կողմում՝ «Թեղենիս» գյուղատեղին (7 դար) իր 7 դարի եկեղեցիով։

Պատմական ակնարկ

Սովետական կարգերից առաջ Բաբաքշին (Բուժական) թուրքաբնակ էր։ Թուրքեր էին ապրում նաև նրա շրջակա գյուղերում, որոնց անուններն են միայն հիմա մնացել որպես Բուժականի հանդամասեր՝ Քյալաշքյանդ, Յուղաբլու, Սուսլի, Քիրաշլի, Ահմադխան և այլն։ Սա Նիգ գավառի ամենածաղկուն մասն էր՝ իր հռչակավոր վանքերով։ Բուժականից երկու-երեք կիլոմետր հյուսիս, լեռնալանջի անտառում մինչև հիմա էլ մնում է Թեղենյանց հազարամյա վանքը։ Պատերն ու գմբեթը կիսաքանդ են, բայց կանգուն մնացած սյուներն ու խոյակները ցույց են տալիս նրա վաղեմի փառքը։

Оставьте комментарий